Դեբեդի կամրջի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին․ Ամբիոն Նյուզը պարզաբանում է ստացել նախարարությունից

Written by

in

«Ամբիոն Նյուզ» լրատվական կայքը կապ է հաստատել Տարածքային կառավարման նախարարի խորհրդական Արտյոմ Մեհրաբյանի հետ՝ Դեբեդի վրա գտնվող կամրջի վերականգնողական աշխատանքների ժամկետների և ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։

Արտյոմ Մեհրաբյանը տեղեկացրել է, որ տվյալ կամուրջը միակը չէ․ տարածքում կա ևս մեկ կամուրջ, որը հնարավորություն կտա կազմակերպել երթևեկությունը։

Նրա փոխանցմամբ՝ վերականգնման աշխատանքների ընթացքում կամուրջը ժամանակավորապես կփակվի երկկողմանի երթևեկության համար։ Առաջիկայում կիրականացվեն նախագծման աշխատանքներ, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի սկզբին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *