Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի

Written by

in





«Փաստ» օրաթերթը գրում է. Լոռու մարզում օրերս պաշտոնապես սկսել է գործել անվճար տրանսպորտային ծառայություն, որի գործարկումը մեկ շաբաթ առաջ խոստացել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո դաշինքի ներկայացուցիչները շարունակել են այցելությունները մարզեր՝ տեղում ծանոթանալու բնակիչների խնդիրներին։ Ագարակ համայնքում կայացած հանդիպման ժամանակ տեղացիները պատգամավորին ահազանգել էին մշտական աշխատատեղերի և կանոնավոր տրանսպորտային հաղորդակցության բացակայության մասին։ Բնակիչների խոսքով, շուրջ երեք ամիս իրենք չէին կարողանում հասնել Ստեփանավան, քանի որ Ագարակից մեկնող միակ երթուղին վարորդի հիվանդության պատճառով չէր գործում, իսկ այլընտրանքային տարբերակներ համայնքը չուներ։

Նոր գործարկված անվճար երթուղին Ստեփանավանից երթևեկելու է դեպի Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան և Կողես գյուղեր, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքից հայտնում են, որ շարունակում են աշխատանքները մարզերի բնակիչների խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի տրանսպորտային հարցի կարգավորումից, դաշինքը Ստեփանավանի բնակիչներին առաջարկել է նաև ինքնուրույն ընտրել այն ծրագիրը, որը թիմն առաջիկայում կիրականացնի քաղաքի համար։




դիտվել է 37 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts