«Ռեժինե» հյուրանոցում կապկպված տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով | Հասարակություն

Written by

in

 Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Ռեժինե» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։

 Դեպքի վայր ժամանած իրավապահները հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ մահացածի ձեռքերը, ոտքերը և բերանը եղել են կպչուն ժապավենով (սկոչով) կապված։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «սպանություն» հատկանիշներով։

Տեղում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներն ու սպանվածի ինքնությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *