Կապանում ընտրողների մասնակցությունը՝ 40.51%․ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Կապանում ընտրողների մասնակցությունը հասել է 40.51 տոկոսի․ թեկնածուները քվեարկել են՝ հայտնելով իրենց ընտրության նպատակը

 

Կապան համայնքում այսօր՝ նոյեմբերի 29-ին, անցկացվում են ավագանու ընտրություններ։ Այս պահի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 40.51 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել են նաև քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող թեկնածուները։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Բաբայանը քվեարկությունից հետո նշել է, որ իր ընտրությունը կատարել է հանուն խաղաղ զարգացման։

 

«Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Գևորգ Փարսյանը քվեարկել է վաղ առավոտյան։ Նա իր ընտրությունը կատարել է հանուն բարեկեցիկ, տնտեսապես զարգացած և անվտանգ Կապանի։

 

Կապանի ավագանու ընտրություններին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Շանթ» դաշինքը՝ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ, և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տիգրան Աղասյանի գլխավորությամբ։

 

Համայնքի ավագանու 27 մանդատի համար պայքարը շարունակվում է։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին։

 

«Սյունիք Նյուզ»-ը հետևում է ընտրությունների ընթացքին՝ ներկայացնելով մասնակցության ցուցանիշները և օրվա կարևոր զարգացումները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *