Արաղչին Գուտերեշի հետ հանդիպմանը կոչ է արել ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել ԱՄՆ ագրեսիայի դեմ

Written by

in





Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, տեղեկացրել նրան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամ՝ Իրանն ակնկալում է, որ կազմակերպությունն ու դրա անդամ պետություններն անտարբեր չեն մնա Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտումների նկատմամբ և հստակորեն կդատապարտեն ԱՄՆ-ի շարունակական միջամտությունն ու անօրինական սպառնալիքները։

Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։

Նա հայտարարել է, որ Իրանը «շարունակելու է հետամուտ լինել նրան, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական հանցագործությունների պատասխանատուների նկատմամբ արդարադատություն հաստատվի»։

Արաղչին նշել է, որ Իրանը մշտապես նախապատվությունը տվել է դիվանագիտությանը՝ իր ազգային շահերն ու տարածաշրջանային խաղաղությունը պաշտպանելու համար, սակայն ընդգծել է, որ վերջին տասնամյակում ԱՄՆ-ն բազմիցս հրաժարվել է դիվանագիտական ​​պարտավորություններից՝ նպաստելով տարածաշրջանային անկայունությանը։

Ըստ հրապարակման՝ նա նաև «անդրադարձել է պաղեստինյան տարածքներում, Լիբանանում, Սիրիայում և տարածաշրջանի այլ վայրերում Իսրայելի կողմից իրականացվող շարունակական բռնություններին ու զանգվածային սպանություններին՝ կոչ անելով ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Իսրայելի անպատժելիությանը»։

Գուտերեշն, իր հերթին, դատապարտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների խախտումները, մասնավորապես՝ խոշոր տերությունների կողմից ուժի կիրառումը, և ընդգծել բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքին հետևելու և վեճերը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։




դիտվել է 71 անգամ


Լրահոս


Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս



Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»



Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի



Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ



Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը



Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ



Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է



Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ



Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել



Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»



Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին



Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը՝ կռունկավարը, ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի



«Արա՛, տանում էիր՝ սպանեիր մեզ․ բայց չմեռանք, որ էսօր գանք ու քթիցդ բերենք»․ Մանուել Մանուկյան (video)



Նախագիծն ԱԺ օրակարգում է



Աններելի արարք ա․ շատ կոշտ պատասխանատվության պետք է ենթարկվի նման բան անողը․ հերոս Ալբերտի հայր (video)



«Թագուհի Ղազարյա՛ն, գազը որ չլինի՝ Արաքսիկը բոխախդ կարող ա կրծի»․ Արմինե Ադիբեկյան (video)



«Այ փալա՛ս, Ալիևը վզիդ դրել ա, ասել ա՝ դավայ, մինչև չանես՝ երեսիդ ստեղ նայող չկա»․պատերազմի մասնակից (video)



Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը



«Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video)



Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video)



Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը



Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը



ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»



Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում



Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *