Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, տեղեկացրել նրան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Նա նշել է, որ որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամ՝ Իրանն ակնկալում է, որ կազմակերպությունն ու դրա անդամ պետություններն անտարբեր չեն մնա Անվտանգության խորհրդի մշտական անդամի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտումների նկատմամբ և հստակորեն կդատապարտեն ԱՄՆ-ի շարունակական միջամտությունն ու անօրինական սպառնալիքները։
Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։
Նա հայտարարել է, որ Իրանը «շարունակելու է հետամուտ լինել նրան, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական հանցագործությունների պատասխանատուների նկատմամբ արդարադատություն հաստատվի»։
Արաղչին նշել է, որ Իրանը մշտապես նախապատվությունը տվել է դիվանագիտությանը՝ իր ազգային շահերն ու տարածաշրջանային խաղաղությունը պաշտպանելու համար, սակայն ընդգծել է, որ վերջին տասնամյակում ԱՄՆ-ն բազմիցս հրաժարվել է դիվանագիտական պարտավորություններից՝ նպաստելով տարածաշրջանային անկայունությանը։
Ըստ հրապարակման՝ նա նաև «անդրադարձել է պաղեստինյան տարածքներում, Լիբանանում, Սիրիայում և տարածաշրջանի այլ վայրերում Իսրայելի կողմից իրականացվող շարունակական բռնություններին ու զանգվածային սպանություններին՝ կոչ անելով ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Իսրայելի անպատժելիությանը»։
Գուտերեշն, իր հերթին, դատապարտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների խախտումները, մասնավորապես՝ խոշոր տերությունների կողմից ուժի կիրառումը, և ընդգծել բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքին հետևելու և վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Leave a Reply