Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո»

Written by

in





ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն արդեն մի քանի օր է չի արձագանքում Ադրբեջանի կողմից հիմա էլ Նորավանքը «աղվանացնելու» փորձերին։

Հիշեցնենք, որ Դադիվանքը «աղվանական» որակելուց հետո Ադրբեջանն հիմա էլ արդեն Վայոց ձորի մարզում գտնվող Նորավանքն է անվանել «աղվանական»։ Հորինված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող «կառույցի» նախագահ և Միլլի Մեջլիսի անդամ Ազիզ Ալաքբարլին «ուսումնասիրություն է անցկացրել»՝ Հայաստանի տարածքում իբր իրենց «մշակութային հուշարձանները» հայթայթելու ուղղությամբ ու այս անգամ էլ «հայտնաբերել» է, որ Նորավանքի անունը «Ամաղու» է։ Ալաքբարլին այն որակել է որպես «աղվանական» ու մի պատմություն հորինել, թե դա ժամանակի ընթացքում հայերն են վերանվանել Նորավանք։ Հիմնավորումների մեջ ադրբեջանցին բերում է փաստարկ, թե եկեղեցու հարակից «Ամաղու» գյուղը թուրքաբնակ է եղել, վանքն էլ անունը ստացել է նույն գյուղից։

«Փաստինֆոն» դիմել էր նախարարությանը՝ խնդրելով արձագանքել արդեն Հայաստանի տարածքում գտնվող վանքերն ու հուշարձանները սեփականաշնորհելու փորձերին, սակայն որևէ արձագանք այդպես էլ չստացանք։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ «անիմաստ է Ադրբեջանին ապացուցել, որ հայկական հուշարձանը հայկական է»։ Ակնհայտ է, որ հայկական քրիստոնեական մշակութային ժառանգությունը յուրացնելուն ուղղված ադրբեջանական հստակ ծրագրին հակազդելու համար ՀՀ իշխանությունները ոչ օրակարգ ունեն, ոչ էլ մտադրություն։

Նշենք, որ խոսքը ոչ թե պատերազմելու, այլ բացառապես դիվանագիտական արձագանքի, հակազդեցության մասին է, որի բացակայությունը, իբրև փաստարկ, կարող է ադրբեջանցիների կողմից շահարկման առիթ դառնալ տարբեր մակարդակներում։




դիտվել է 133 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը


Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *