Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»

Written by

in





«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երասխ գյուղի դպրոցում։ Դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։ Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասաց, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։ Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք։




դիտվել է 98 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը


Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *