ՀՀ-ն պիտի դադարեցնի Հայաստան փնտրել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը պիտի դադարեցնի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել. Նիկոլ Փաշինյան

Written by

in

ՀՀ-ն պիտի դադարեցնի Հայաստան փնտրել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը պիտի դադարեցնի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք, պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ և գործողություն։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել։

Մենք ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է փնտրենք, Վրաստանում չպետք է փնտրենք։ Երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների միջազգայնորեն ճանաչված տարածքում, դրանով բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ստացվում է, որ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում»,- նշել է Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts