ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Written by

in





Եվրամիության անդամ պետություն դառնալն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել , որ Եվրոպական միությունը, ըստ երևույթին, պատրաստ չէ ընդունել Թուրքիային, և հավելել, որ ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ։ Էրդողանի խոսքով՝ դրանից ի վերջո կտուժի հենց Եվրոպան։

Թուրքիան 1995 թվականից Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ունի։ Դրանից հետո 2005 թվականին մեկնարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, կանգ են առել ու հայտնվել փակուղում։ ԵՄ-ն տարիներ շարունակ քննադատել է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների, դատական համակարգի անկախության և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները։ Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ այս ոլորտներում հետընթացը դարձել է անդամակցության գործընթացի կանգի հիմնական պատճառներից մեկը։ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, լայնածավալ ձերբակալությունները և իշխանության կենտրոնացումը ավելի են խորացրել Բրյուսելի և Անկարայի տարաձայնությունները։ ԵՄ խորհուրդը 2018 թվականին արձանագրեց, որ Թուրքիայում ժողովրդավարության, հիմնարար իրավունքների և դատական անկախության ոլորտներում շարունակվող հետընթացի պատճառով անդամակցության բանակցությունները փաստացի հայտնվել են փակուղում։




դիտվել է 36 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts