Կարեն Գալստյանն ու միջադեպի մյուս մասնակիցները բերման են ենթարկվել՝ խուլիգանության հատկանիշներով

Written by

in

Ambion.news-ի տեղեկություններով Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն Գալստյանը։

Ավտոկայանատեղիի շուրջ ծագած վիճաբանությունից ու ծեծկռտուքից հետո միջադեպին միջամտել են իրավապահները։Կարեն Գալստյանն ու կռվի մյուս անդամները ձերբակալվել են:

ՆԳՆ-ից «Իշխանություն» լրատվականին հաստատել են միջադեպի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ խուլիգանության հատկանիշներով Արտաշատի համայնքային ոստիկանություն բերման ենթարկված անձինք կան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *