Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։Այսօր ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել է, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու է գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել է Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։
Այսօր արդեն աշխատանքները սկսվել են, ու առաջիկայում մասնագետները ամբողջությամբ կվերականգնեն նկարը, ապա՝ կտեղադրեն։
Իսկ նկարի հարևանությամբ արդեն կյանքի է կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։
Leave a Reply