Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում առողջության ապահովագրության համակարգի շրջանակում 97 միլիարդ 4 միլիոն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը։
Կառավարությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին 6 ամիսներին`համակարգում ընդգրկվել է 1 միլիոն 700 հազար շահառու, ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի։
Ավելի քան 13 հազար մարդ ստացել է սիրտ-անոթային վիրահատություն, իսկ ավելի քան 6 հազար մարդ օգտվել է ուռուցքաբանական ծառայություններից։
Կառավարությունը շարունակում է ընդլայնել առողջության ապահովագրության համակարգը՝ ավելի շատ քաղաքացիների ապահովելով հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններով։
2027 թվականի հունվարի 1-ից համակարգի շահառուներ կդառնան նաև քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները և բոլոր գրանցված աշխատողները։
Leave a Reply