Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ,հայտնում են ԱԳՆ-ից։
«Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և համատեղ աշխատել խաղաղության, կայունության և միջազգային գործընկերության մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու ուղղությամբ»,- ասված է Հորդանանի ԱԳ նախարարի ուղերձում։
Leave a Reply