Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նորվեգիան վերածվել է «աղբանոցի» (shithouse country), և ԱՄՆ-ն այնտեղից ներգաղթյալներ «չի ընդունի»․ գրում է Politico-ն։
«Ես հիացած չեմ Նորվեգիայով։ Անկեղծ ասած, Նորվեգիան սարսափելի է։ Նորվեգիան ընդհանրապես վերածվել է աղբավայրի»,- ասել է Թրամփը Միչիգան նահանգի Փորթ Հուրոն քաղաքում իր նախընտրական ելույթի ժամանակ։
Reuters գործակալությունը նշում է, որ «shithouse country» արտահայտությունը Թրամփը նախկինում օգտագործել է Հայիթիի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի մասին խոսելիս։
Մեկնաբանելով Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները՝ Թրամփը դրանք կապել է ներգաղթի հետ և հայտարարել, որ ԱՄՆ-ն ուրախ կլիներ ընդունել ներգաղթյալների որոշ երկրներից, բայց ոչ Նորվեգիայից։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն համագործակցում է Դանիայի հետ, որը «լավ, հաճելի երկիր է»։
«Դանիա՝ նրանց մենք կընդունենք։ Շվեդիա, Նորվեգիա… Չեմ կարծում։ Քանի որ ես չստացա Նոբելյան մրցանակ, թեև վերջ դրեցի դրան։ Այնպես որ, ես ոչ մեկին չեմ ուզում Նորվեգիայից», -հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Leave a Reply