Ներկայացվել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու

Written by

in

Հայ դատի կենտրոնական գրասենյակը հրատարակության է պատրաստել Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի՝ Տարոն Սիմոնյանի 15 մասից բաղկացած վերլուծության ժողովածուն, որին հաջորդում են Հայ դատի կենտրոնական խորհրդի եզրահանգումները,  դիտարկումներն ու քաղաքական առաջնահերթությունները հայ գերիների ազատ աձակման հարցում։
Ժողովածուն ներառում է «Փաստինֆո» լրատվական կայքի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5–23-ը հրապարակած 15 մասից բաղկացած շարքը, որը պատրաստվել է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի կողմից։ Շարքը «Փաստինֆո»-ն հրապարակել է նաև անգլերեն և ռուսերեն, իսկ Free Armenian Prisoners կայքն այն ամբողջությամբ վերահրատարակել է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն։
Հոդվածները վերահրատարակվում են «Փաստինֆո»-ի և հեղինակի՝ Տարոն Սիմոնյանի թույլտվությամբ՝ կայքում հրապարակված տարբերակների հիման վրա։ Դրանց հեղինակային և խմբագրական ձևակերպումները, ներառյալ գնահատողական արտահայտությունները, պատկանում են սկզբնական հրապարակումներին։ Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից պատրաստված ներածությունը, եզրակացությունը և այլ նյութերը ներկայացված են առանձին բաժիններով։ Բացառությամբ «Փաստինֆո»-ում հրապարակված Տարոն Սիմոնյանի հոդվածների՝ սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։
Հայ դատի կենտրոնական գրասենյակը միջազգային լսարանի համար պատրաստել է նաև անգլերեն հատուկ զեկույց, որն ամփոփում է գործի փաստերը, մեղադրական եզրակացության և դատավճռի էջային հղումներով ներկայացնում է դատավճռի ներքին հակասությունները, ինչպես նաև միջազգային կառույցների գնահատականներն ու ՀԴԿԽ-ի առաջարկությունները։ Սույն հայերեն ժողովածուն ոչ թե կրկնում, այլ լրացնում է այդ զեկույցը՝ գործի փաստերը հասանելի դարձնելով հայալեզու հանրությանը Հայաստանում և սփյուռքում։
 
 
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
26 հոկտեմբեր 2026թ.

դիտվել է 7 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *