Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները» (չակերտները՝ Tert.am-ի): Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության Բաքվի հարթակ»-ի շրջանակում կայացած «Խաղաղության լեզուն և պայքարը ապատեղեկատվության դեմ» հատուկ նիստի ընթացքում:
«Սակայն մենք մտադիր չենք ռևանշ վերցնել: Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններ հանդես բերել: Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները» (չակերտները՝ Tert.am-ի)»,- ասել է նախագահի օգնականը:
Leave a Reply