Օգոստոսի 10-ին, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր օգնականի տեղակալ Էնդրյու Սթոուի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Ընդգծվել է գործընկերության հետագա զարգացման կարևորությունը։
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության խարտիայի իրականացմանը, ինչպես նաև Բաքվի տնտեսական երկխոսության արդյունքներին։
Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունն ու խորհրդակցությունները խաղաղության, անվտանգության և բարգավաճման խթանմանն ուղղված հարցերի շուրջ։
Leave a Reply