ԵՄ-ն այսօր ընդունել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ․ Կայա Կալլաս | Քաղաքականություն

Written by

in

Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է, որպեսզի Եվրոպան էլ ավելի խստացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը։ 

«Ի պատասխան Ռուսաստանի վերջին հարվածների՝ ԵՄ-ն այսօր ընդունեց նոր պատժամիջոցներ՝ ցուցակագրելով հինգ անձանց, որոնք ներգրավված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի գործունեության մեջ»։ 

Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանի բանակը կանգ է առել ռազմաճակատում, Մոսկվան շարունակում է սրել իր ահաբեկչական արշավը խաղաղ բնակչության դեմ։ ԵՄ-ն պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, մինչև Մոսկվան դադարեցնի իր պատերազմը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *