Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետ

Written by

in

Սույն թվականի օգոստոսի 3-ին՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ, որին ներկա է եղել նաև աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը։

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ շաբաթ կատարված աշխատանքները և հստակեցվել ընթացիկ շաբաթվա անելիքները։ Քննարկվել են նախատեսվող մշակութային միջոցառումների կազմակերպմանը, կանաչապատ տարածքների բարեկարգմանը, ինչպես նաև համայնքային, սուբվենցիոն և պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով դրանց ժամանակին և պատշաճ կատարման անհրաժեշտությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *