Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց

Written by

in

Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ, համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։

Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել ափ, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել բուժհաստատություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *