Լատվիա-Բելառուս սահմանը փակվել է | Քաղաքականություն

Written by

in

Լատվիան փակել է Բելառուսի հետ սահմանը։ Այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան։

Նախարարի փոխանցմամբ՝ որոշման պատճառը տեղեկատվական համակարգերի աշխատանքի խափանումն է, որի վերացման հստակ ժամկետներն այս պահին դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Լատվիան փակել էր Բելառուսի հետ սահմանին գտնվող «Սիլենե» անցակետը՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով, որի կազմակերպման մեջ լատվիական կողմը մեղադրում էր Բելառուսի իշխանություններին: Այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև գործում էր միայն մեկ՝ «Պատերնիեկի» անցակետը։

2026 թվականին սահմանային իրավիճակը կրկին սրվել է․ տարեսկզբից ի վեր Լատվիայի իշխանությունները Բելառուսի հետ սահմանին ձերբակալել են ավելի քան 9 հազար ապօրինի միգրանտի:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *