«Ուժեղ Հայաստան»–ի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Այս մասին դատարանի բակում լրագրողների ասել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
«Մեզ համար ընդունելի չէ այս որոշումը, մենք բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ։
Leave a Reply