Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա

Written by

in

Ֆրանսիայի հարավում գտնվող Օբան համայնքի դպրոցում աշակերտներից մեկի իրականացրած հրաձգության հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։

«Այսօր առավոտյան Օբանի «Լականալ» քոլեջում կրթության նախարարության երկու աշխատակից՝ տնօրենն ու ուսուցչուհին, հրազենային վիրավորում են ստացել։ Նախնական տվյալներով՝ միջադեպի մեղավորն աշակերտ է», — X-ում գրել է նա։ Ժեֆրեն հավելել է, որ օրվա ընթացքում նախատեսում է ՆԳՆ ղեկավար Լորան Նունյեսի հետ ժամանել դեպքի վայր։

BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ աշակերտներից մեկը որսորդական հրացանից կրակ է բացել 53-ամյա տնօրենի ուղղությամբ․ ականատեսներն ընդհանուր առմամբ լսել են չորս կրակոց։ 37-ամյա ուսուցչուհին վիրավորում է ստացել։ Ուսումնական հաստատության երկու աշխատակիցներն էլ վիրավորումներ են ստացել ազդրերի և կոնքի շրջանում։

Կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 14-ամյա դեռահասին տեղում ձերբակալել են․ «սպանության փորձի» հոդվածով հետաքննություն է սկսվել։ Միջադեպի հետևանքով որևէ աշակերտ չի տուժել։ Իրավապահ մարմիններում աղբյուրը հեռուստաալիքին հստակեցրել է, որ այս պատահարը որևէ կերպ կապված չէ ավագ դպրոցականների բողոքի ակցիաների հետ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *