Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքի Ֆրանս-գերմանական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանին՝ որպես նոր և գրավիչ զբոսաշրջային ուղղության: Միջոցառումը կազմակերպվել էր Ուրուգվայում ՀՀ դեսպանության և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության համատեղ նախաձեռնությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել համատեղության կարգով Բոլիվիայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը։
Դեսպան Գևորգյանն իր ելույթում ներկայացրել է․
-
Հայաստանի զբոսաշրջային գրավչություններն ու պատմամշակութային ժառանգությունը,
-
Վերջին տարիներին ոլորտում արձանագրված տեսանելի առաջընթացը,
-
Միջազգային շուկայում Հայաստանի դիրքավորման հաջողությունները։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները լուսաբանող տեսանյութեր, ինչպես նաև կազմակերպվել է լուսանկարչական ցուցահանդես, որին հաջորդել է պաշտոնական ընդունելություն:
Մասնակիցների թվում էին․
-
Բոլիվիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ,
-
Խորհրդարանականներ, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ,
-
Զբոսաշրջության ոլորտի, ակադեմիական և գործարար շրջանակների գործիչներ,
-
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Leave a Reply