Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն

Written by

in

Կիրակի՝ նոյեմբերի 29-ին, Իսպանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս վարչապետ, Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աշխարհում աճում է աջակողմյան կառավարությունների թիվը, և Իսպանիայում ևս ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով։

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ընթացիկ հարցումների մեծ մասում ընդդիմադիր պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» առաջատար դիրքերում է և ընտրություններից հետո մոտ է աջակողմյան «Վոքս» կուսակցության հետ իշխող կոալիցիա կազմելուն։ Քվեարկությունն անցկացվելու է խորը քաղաքական բևեռացման մթնոլորտում, ընդ որում՝ թե՛ ձախերը, թե՛ աջերը պնդում են, որ իրենց հակառակորդները կարող են խաթարել իսպանական պետության ժողովրդավարական հիմքերը։

դիտվել է 7 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *