Անի Ամիրաղյանը Թուրքիայում ընթացող մրցաշարում 4-րդ հաղթանակն է տարել` դուրս գալով եզրափակիչ:
Անթալիայում անցկացվող ITF W15 մրցաշարի կիսաեզրափակիչում հայ թենիսիստուհին հաղթեց Քրիստիանա Նիկոլետա Տոդոնիին (Ռումինիա)՝ 6-2, 6-4 հաշվով։
Նոյեմբերի 29-ին կայանալիք եզրափակիչում Ամիրաղյանը կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Անա Պետկովիչի դեմ։
Leave a Reply