​Փակված էջերի գինը․ մի՛ ստիպեք բացել արխիվները – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Երբ լրբերը փորձում են սրբերի կերպարանք ընդունել…
Կյանքում ոչնչի չհասած, սեփական անցյալից խռոված ու իրենց արածները մոռացած մարդիկ այսօր խմբերով լծվել են կայացած մարդկանց վարկաբեկելու գործին։
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք ստիպում, որ խոսենք։ Ինչո՞ւ եք փորձում մեզ իջեցնել ձեր մակարդակին։ Չէ՞ որ յուրաքանչյուրիդ անցյալում կան դրվագներ, որոնց մասին կարելի է երկար ու մանրամասն պատմել։
Բայց մենք չենք ցանկանում այդ ճանապարհով գնալ։ Մի՛ շփոթեք մեր լռությունը անտեղյակության կամ թուլության հետ։
Եթե երբևէ որոշենք խոսել, ապա խոսելու ենք ոչ թե կեղծ էջերով, անանուն գրառումներով ու բամբասանքներով, այլ փաստերով, փաստաթղթերով և ապացույցներով։Ուստի խորհուրդս մեկն է՝ զբաղվեք ձեր կյանքով, վերանայեք ձեր անցյալն ու դադարեք ուրիշների անունը շահարկելուց։
Մի՛ ստիպեք բացել այն էջերը, որոնք ինքներդ ամեն կերպ փորձում եք փակ պահել։ Լռությունը նույնպես սահման ունի։     Իզաբելլա Պապյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *