Նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 17:15-ին, Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի Ելիզովո քաղաքի մերձակայքում 6,7 մագնիտուդով երկրաշուրջ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալները։
Երկրաշարժի օջախը գտնվել է 188,4 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ հյուսիսային լայնություն 53,72° և արևելյան երկայնություն 158,08° կոորդինատներում։ Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը հայտնել էր 6,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։
Leave a Reply