Քանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին

Written by

in


2027 թվականն ունի 365 օր։ Յուրաքանչյուր նոր տարուց առաջ շատերը ցանկանում են իմանալ, թե որոնք են լինելու Հայաստանում պաշտոնապես սահմանված ոչ աշխատանքային օրերը։ Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային օրերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով՝ ներառելով պետական տոներն ու հիշատակի օրերը։

2026 թվականի հուլիսի 3-ին կատարված փոփոխությամբ, ի թիվս այլնի ավելացվեց ևս մեկ հիշատակի օր։ Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

2027 թվականին օրենքով սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերի թիվը 13 է, որոնցից 4-ը համընկնում են շաբաթ և կիրակի օրերի հետ։

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, առանց կառավարության կողմից լրացուցիչ աշխատանքային օրերի տեղափոխման կամ այլ փոփոխությունների, տարվա ընթացքում կաշխատենք 252 օր։

Iravaban.net-ը աղյուսակում ներկայացրել է  2027 թվականի տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկը

Ամսաթիվ

 

 

Շաբաթվա օր

 

 

Տոն/հիշատակի օր

 

 

Հունվարի 1

 

 

Ուրբաթ

 

 

Ամանոր

 

 

Հունվարի 2

 

 

Շաբաթ

 

 

Ամանոր

 

 

Հունվարի 6

 

 

Չորեքշաբթի

 

 

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն

 

 

Հունվարի 27

 

 

Չորեքշաբթի

 

 

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

 

 

Հունվարի 28

 

 

Հինգշաբթի

 

 

Բանակի օր

 

 

Մարտի 8

 

 

Երկուշաբթի

 

 

Կանանց իրավունքների միջազգային օր

 

 

Ապրիլի 24

 

 

Շաբաթ

 

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

 

 

Մայիսի 1

 

 

Շաբաթ

 

 

Աշխատանքի օր

 

 

Մայիսի 9

 

 

Կիրակի

 

 

Հաղթանակի և խաղաղության տոն

 

 

Մայիսի 28

 

 

Ուրբաթ

 

 

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օր

 

 

Հուլիսի 5

 

 

Երկուշաբթի

 

 

Սահմանադրության օր

 

 

Սեպտեմբերի 21

 

 

Երեքշաբթի

 

 

Հայաստանի անկախության տոն

 

 

Դեկտեմբերի 31

 

 

Ուրբաթ

 

 

Ամանոր

 

 

 

 

Կառավարությունը կարող է առանձին որոշմամբ սահմանել լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր կամ աշխատանքային օրերի տեղափոխություններ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *