Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից մի քաղաքացի՝ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի կոլաժ, որով պատկերված էին Հայաստանում օրենքով սահմանված լրագրողական գործունեություն ծավալող 8 լրագրողներ:
Սահակյանը նրանց գլխին դիպուկահար հրացանի ճառագայթ էր պատկերել՝ նշելով, որ նշված լրագրողները վարձված են ընդդիմության կողմից և հեղինակազրկում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
«News.5tv.am»-ը Գլխավոր դատախազությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե այս բռնության ակնհայտ կոչի դեպքոի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, չէ՞ որ բոլորն են օրենքի առաջ հավասար, և եթե քաղաքացիների նմեղ գրառումների համար գործեր են հարուցվում, ապա լրագրողներին սպանելու կոչերի վերաբերյալ ևս դրանք պետք է հարուցվեն, պարզվեն կոչի հեղինակի մտադրությունները և այլն: Սակայն, ինչպես և ակնկալվում էր, դատախազությունը որևէ վարույթ չի նախաձեռնել:
Փաստորեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար լրագրողներին սպանելու կոչը քրեորեն հետապնդելի արարք չէ:
Leave a Reply