Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեին։ Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև միջոցառմանը նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններն ու առկա մարտահրավերները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի դերակատարությանը և ռազմավարական առաջնահերթություններին։ Քննարկվել են․
-
Բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումները,
-
Համաժողովի ընթացքում կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանը կարևորվել է COP17-ի նախագահության դերը ոչ միայն համաժողովի արդյունավետ անցկացման, այլև կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։
ՇՄՆ-ից ընդգծում են, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական ու թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահենք նախագահություն։
Leave a Reply