«Տարիներով ձի ներկայացրին, բայց էշը մնաց էշ․ երբ դիմակներն ընկնում են, սկսվում են հորինվածքները»

Written by

in

Կյանքում երբեմն ամենահետաքրքիր ներկայացումները ոչ թե թատրոնում են բեմադրվում, այլ ընտանիքներում։ Տարիներ շարունակ կինը լռում է, զիջում, աջակցում, իր ուսերին վերցնում ընտանիքի հոգսերը, իսկ հասարակության աչքին ամուսնուն ներկայացնում որպես կարևոր, հարգված ու կայացած մարդ։

Կինը պահում է նրա հեղինակությունը, երբեմն նույնիսկ ավելին է անում, քան պետք է՝ ուրիշների աչքում ամուսնուն այնպիսի կերպար հաղորդելու համար, որն իրականության հետ այնքան էլ կապ չունի։

Բայց գալիս է բաժանման օրը։ Եվ հանկարծ պարզվում է, որ նախկին ամուսինը ոչ միայն չի կարողանում ընդունել նոր իրականությունը, այլև զբաղված է նախկին կնոջ անձնական կյանքի մասին հերթական պատմություններ հորինելով։

Օրը մեկ նոր սիրեկան, օրը մեկ նոր երկրպագու, օրը մեկ նոր «բացահայտում»։ Երևակայությունը, կարծես, միակ ոլորտն է, որտեղ արտադրողականությունը չի նվազում։Իսկ նախկինում կնոջ վաստակով, աջակցությամբ ու համբերությամբ ապրած մարդը հանկարծ իրեն պատկերացնում է հասարակական բարոյականության պահապան։

Բայց այստեղ մի հին ու շատ դիպուկ ժողովրդական խոսք կա.

«Որքան էլ էշին ձի ասես, էշը ձի չի դառնա»։

Տարիներով կարելի է մարդուն ներկայացնել ավելի կարևոր, ավելի ազդեցիկ ու ավելի արժանավոր, քան նա իրականում կա։ Կարելի է լռել նրա փոխարեն, պաշտպանել նրա հեղինակությունը և նույնիսկ սեփական արժանապատվության հաշվին պահպանել նրա կերպարը։

Բայց մի օր դիմակը վայր է ընկնում։

Եվ ամենազավեշտալին այն է, որ նախկին կնոջը վարկաբեկելու փորձերով ոչ թե նրա հեղինակությունն է նվազում, այլ բացահայտվում է հենց հորինվածքներ տարածողի իրական դեմքը։Երբեմն ամենամեծ սխալը ոչ թե սխալ մարդու հետ ամուսնանալն է, այլ տարիներով նրան այնպիսին ներկայացնելը, ինչպիսին նա երբեք չի եղել։                                                         Ambion.news.                                      Իզաբելլա Պապյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *