ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

Written by

in

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ սև ցուցակում ներառելով ԻԻՀ 8 քաղաքացիների և 22 ընկերությունների, որոնք գրանցված են Իրանում, ԱՄԷ-ում, Հոնկոնգում և այլ երկրներում։

Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցները, ի թիվս այլնի, ներառում են Mellat Exchange Company և Iran Center for Exchange of Currency and Gold ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև մի շարք առևտրային ընկերություններ։

Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ի տարածքում սանկցիաներում ներգրավված անձանց ակտիվների սառեցում և ամերիկացի քաղաքացիներին ու ընկերություններին արգելանք՝ նրանց հետ գործարքներ կնքելու հարցում։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *