Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ․ բարձր գնահատական բարեփոխումներին

Written by

in

Հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ այսօր «ՀԱՅՓԱՍՍ»-ի Մեգամոլի գրասենյակից ստացա ՀՀ նոր կենսաչափական անձնագիրս։

Սպասարկումը հրաշալի և միջազգային ստանդարտներին համապատասխան։

​ Մեր նոր անձնագիրը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող և լավագույն անձնագրերի հետ մրցունակ փաստաթուղթ է՝

​✅ Ամուր պոլիկարբոնատե էջով, որը երկարակյաց է և դիմացկուն,

✅ Նորագույն տեխնոլոգիական և անվտանգային լուծումներով, որոնք բացառում են կեղծումը,

✅ Ինքնատիպ, գեղեցիկ ու տպավորիչ դիզայնով։

​Խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներքին գործերի նախարարություն – Ministry of Internal Affairs of Armenia և անձամբ նախարար, տիկին Արփինե Սարգսյանին` Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Armenia ոլորտում իրականացված այս շոշափելի ու աննախադեպ բարեփոխումների համար։

Գնահատականս ներկայացնում եմ որպես անձնագրային համակարգի առաջին փուլի բարեփոխումներում զգալի դերակատարում ունեցած անձ և Հայաստանի Մասնավոր Դետեկտիվների Ասոցիացիա ի նախագահ։

​ #ԿենսաչափականԱնձնագիր #ՆԳՆ #ՀԱՅՓԱՍՍ #Բարեփոխումներ #Armenia #դետեկտիվ #detective

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *