«Պետք է ուրիշ հարց տայի այսօր, բայց տեսնելով այսօր այստեղ տեղի ունեցողը, նոպաները՝ հարցս ուղղում եմ առողջապահության նախարարին․ տիկի՛ն Ավանեսյան, ամենայն լրջությամբ հարցնում եմ, կասե՞ք՝
ձեր ղեկավարած կառույցում կա՞ մարմին, որին կարելի է դիմել, եթե առերևույթ ինչ-որ մարդու հետ կապված՝ տեսնում ես, որ հոգեկան որոշակի խնդիրներ կան, և ուզում ես ինչ-որ տեղ դիմել, որ նրան միգուցե ստիպողաբար ենթարկեն փորձաքննության, դատաբշժկական եզրակացություն տան, հատկապես այն դեպքերում, երբ այդ մարդու գործունեությունից կախված է մի ամբողջ ժողովուրդ։ Եթե կա նման ծառայություն, հեռախոսահամարն ունենանք, եթե չկա, միգուցե դրա կարիքը կա»,- այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա ակնարկներին Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց․ «Մեզ մոտ բոլոր ծառայությունները շատ լավ աշխատում են, և ՔԿՀ-ներում էլ մատուցվում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները»։
դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Leave a Reply