Շnրթում՝ Օշական գյուղում. կասկածյալները «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի»՝ Գևորգ Մելիքյանի, եղբայրն ու նրա որդին են

Written by

in

Շnրթում՝ Օշական գյուղում. կասկածյալները «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի»՝ Գևորգ Մելիքյանի, եղբայրն ու նրա որդին ենՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվել է շորթման դեպք, որին առնչություն է ունեցել քրեական հեղինակություն՝ այսպես կոչված «օրենքով գող»։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Աշտարակի բաժնում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ Օշական գյուղում հաշվառված 48-ամյա Ստելլա Հ.-ի նկատմամբ շորթում է կատարվել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրա հոր մահից հետո 2018 թվականին Օշական գյուղում գտնվող 11 հազար մետր մակերեսով վարելահողը ժառանգությամբ անցել է Ստելլա Հ․-ին, նրա մորը և քրոջը, այնուհետև քրոջ մասնաբաժինը լիազորագրով անցել է Ստելլա Հ․-ին, ինչի համար կա կադաստրային ծածկագիր։ Այն շուրջ 20 տարի շարունակ անօրինական կերպով տնօրինել և տիրապետել է քրեական հեղինակություն հանդիսացող «թուրք» մականվամբ՝ Օշական գյուղի բնակիչ 70-ամյա Սաշա Մելիքյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Ս. Մելիքյանը օրենքով գող «Օշականցի Գևորիկի» մականվամբ Գևորգ Մելիքյանի եղբայրն է։

Պարզվել է, որ Ս․ Մելիքյանը Ստելլա Հ․-ի հոր մահից հետո նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շինություն և այն մարդկանց կողմից ստացել է «Թուրքի պիվնոյ» անունը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների այս տարվա մարտից Ստելլա Հ.-ին են զանգահարել նրա քույրը, քրոջ ամուսինը և փորձել են համոզել, որպեսզի կադաստրային ծածկագրով հողատարածքը նա տա Ս․ Մելիքյանին, սակայն մերժում ստանալով՝ Ստելլա Հ.-ի հեռախոսին տարբեր հեռախոսահամարներով զանգահարել է Ս․ Մելիքյանի որդին՝ Օշականի բնակիչ 37-ամյա Ալբերտ Մելիքյանը, անգամ սպառնացել է, որ «հողը պետք է տա հորը, եթե ոչ, ապա գիտի, որ որդին՝ Սոս Հ․-ն, ազատազրկման մեջ է, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի «Կրեստ» քրեակատարողական հիմնարկում, գիտի իրենք ով են, և ինչ կարող են անել գաղութում նրա որդու հետ։ Եթե չի ուզում խփել տա, ապա պետք է հողը տա Ս․ Մելիքյանին»։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *