Առանց մրցույթի 18 միլիոն 228 հազար դրամ է ծախսել Երևանի քաղաքապետարանը՝ COP 17-ի շրջանակում իրականացված մշակութային միջոցառումների կազմակերպման համար։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացել է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալների ուսումնասիրության արդյունքում։
Հիշեցնենք՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը, Հայաստանում անցկացվել է հոկտեմբերի 19-ից 30-ը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը վերը նշված գումարի շուրջ 75 տոկոսը՝ 13 միլիոն 728 հազար դրամը, տրամադրել է մեկ կազմակերպության։
«Ագուլեցի» ազգագրական-մշակութային, ստեղծագործական-կրթական հիմնադրամին 13 միլիոն 728 հազար դրամ է հատկացվել «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» ծրագրի շրջանակում։ Այդ գումարով Կարմիր կամրջի տարածքում հայկական տարազների ցուցադրություն է կազմակերպվել։
Եվս 2 միլիոն 500 հազար դրամ քաղաքապետարանը տրամադրել է «Նարեկ Բարսեղյան» ԱՁ-ին։ Վերջինս նույն՝ «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» ծրագրի շրջանակում համերգ է կազմակերպել Երևանի 2750-ամյակի այգում։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել «Բամբիռ» ռոք խումբը։
Հատկանշական է, որ սա «Բամբիռի» առաջին ելույթը չէր քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների շրջանակում։ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ժամանակ ևս խումբը ելույթ էր ունեցել, որի համար քաղաքապետարանը վճարել էր 2 միլիոն դրամ՝ առնվազն 30 րոպե տևողությամբ ելույթի դիմաց։
Նույն այգում, նույն ծրագրի շրջանակում մեկ այլ համերգ է կազմակերպվել նաև «Սարգիս Մանուկյան» ԱՁ-ի միջոցով։ Վերջինիս 2 միլիոն դրամ է տրամադրվել «Սարգիս Մանուկյան և ընկերներ» բենդի ելույթի համար։
դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Leave a Reply