Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը

Written by

in

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցըՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում՝ հետո իբր հեռանալու խոստման դիմաց»․

«Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։

Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը՝ համաձայնեք Ալիևի բոլոր պահանջներին՝ (ալիևյան սահմանադրություն, նոր տարածքային զիջումներ, պայքար ազգայինի դեմ) հետո հրաժարական կտամ ՝ չանցավ

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում՝ հետո իբր հեռանալու խոստման դիմաց։

Լավ է, որ հասկանում ես, որ Ալիևի բոլոր պահանջները կատարելուց հետո էլ ոչ մեկին պետք չես լինելու, դա էր քո միսիան, ինչպես այսօր խոստովանեցիր, բայց այդ ճանապարհին մենք քո հանցակիցը չենք դառնալու, ինչ էլ որ անես։

Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, որին թվացել է, որ նքն անպարտելի է։

Քեզ հեռացնելը դարձել է ինքնապաշտպանական բնազդ. դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա ու գնալու ես։

Հ.Գ Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք, Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանն էլ Արցախի էթնիկ զտումից առաջ հրաժարական տվեց»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *