ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախա

Written by

in

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 53, ձեռնպահ՝ 29 պատգամավոր։

Նախագծով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ընդգրկել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի։

Ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4 400 դրամը կվճարի պետությունը, 4 400-ը՝ գործատուն, իսկ 2 000-ը՝ աշխատողը։

Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։

Քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև իրենց ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մեկնարկել էր 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլով համակարգի շահառու էին դարձել 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացող անձինք, 65 և ավելի բարձր տարիքի թոշակառուները, ինչպես նաև երեխաները և հաշմանդամություն ունեցող անձինք։ 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *