Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում նշանակալի դեր է ունեցել հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը՝ «նավթի արքա»-ն։
Մանթաշյանցը ծնվել է 1842 թվականին Թիֆլիսում: Դեռ վաղ տարիքից գործարարությամբ հետաքրքրված հայ բարերարը հոր մահից հետո գնել է Թիֆլիսի Կենտրոնական առևտրային բանկի բաժնետոմսերի մեծ մասը՝ դառնալով դրա հիմնական բաժնետերը։ Զգալով նավթարդյունաբերության մեծ հեռանկարները՝ Մանթաշյանցը տեղափոխվել է Բաքու և զբաղվել նավթարդյունաբերությամբ։ Իր գործունեության ընթացքում նա Բաքվում կառուցել է կերոսինի և քսայուղերի գործարաններ։ Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Մանթաշյանցը մեծ ներդրում է ունեցել՝ ֆինանսավորելով Բաքու-Բաթում նավթամուղի կառուցումը։ 1907 թվականին նավթամուղի երկարությունը կազմել է 835 կիլոմետր։
Անկարելի է Բաքվի նավթարդյունաբերության պատմությունը ներկայացնել առանց ազգությամբ հայ Մանթաշյանցի, ով եղել է տեղի նավթարդյունաբերության ձևավորման և զարգացման հիմքերում։
«Գեղարդ» վերլուծական
դիտվել է 5 անգամ
Leave a Reply