Հանրային շահը պետք է գործի բոլորի համար՝ առանց բացառության։
Գյումրու Շահումյան փողոցի վերաբերյալ իմ հրապարակմանն անդրադարձել է համայնքի ղեկավարի ՊԺԿ Ավետիս Առաքելյանը՝ մասնավորապես նշելով, որ իր համար կարևոր են քաղաքացիների շահերը և նրանց բարձրացրած խնդիրները։
Նախ՝ ուզում եմ նշել, որ ես նույնպես կարևորում եմ սկզբունքայնությունը, խոսքի պատասխանատվությունը և, ամենակարևորը, փաստերով խոսելու մշակույթը։
Ինչ վերաբերում է իմ բարձրացրած հարցերին, կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել մի քանի հանգամանքի վրա։
Շահումյան փողոցի գծանշումների վերաբերյալ ներկայացվել է այն հիմնավորումը, թե ՆԳՆ պատասխանը համայնքապետարանը ստացել է գծանշումներից հետո։ Սակայն հրապարակված փաստաթղթում պատասխանի ամսաթիվը 2026 թվականի նոյեմբերի 6-ն է, իսկ գծանշումն իրականացվել է նոյեմբերի 11-ին։
Այսինքն՝ հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ պատասխանը թվագրված է գծանշումից հինգ օր առաջ։ Եթե առկա են այլ փաստաթղթեր կամ մուտքագրման տվյալներ, որոնք այլ բան են վկայում, կարծում եմ՝ դրանց հրապարակումը կփարատի առաջացած հարցերը։
Մյուս հիմնավորումն այն է, որ գծանշումները կատարվել են հանրային շահից ելնելով և տարածքի բնակիչների բազմաթիվ դիմումների հիման վրա։
Ես որևէ կերպ չեմ թերագնահատում բնակիչների դիմումների նշանակությունը։ Ընդհակառակը՝ գտնում եմ, որ քաղաքացիների կարծիքը պետք է կարևոր դեր ունենա համայնքային որոշումների կայացման գործընթացում։ Միաժամանակ, բնակիչների դիմումները չպետք է փոխարինեն օրենքով սահմանված ընթացակարգերին և իրավական հիմնավորումներին։
Իսկ այժմ վերադառնանք հանրային շահի և քաղաքացիների դիմումների կարևորության հարցին։
Իմ , 2026 թվականի մարտի 13-ի (հղումը կդնեմ մեկնաբանությունների դաշտում) հրապարակման մեջ բարձրացրել էի նաև Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող համայնքային ավտոկայանատեղիի հարցը։
Տարածքը, ավագանու որոշմամբ, 20 տարի ժամկետով նախատեսվել է որպես ծառայողական ավտոկայանատեղի, իսկ դրա մուտքն ու օգտագործումը սահմանափակվել են երկաթե կանգնակների միջոցով(որոնց մասով ՆԳՆ թույլտվություն չի տվել, այլ միայն՝ ծառայողական կայնատեղի հատկացնելու վերաբերյալ է եղել թույլտվությունը(սքրինները՝ մեկնաբանությունում))։
Կրկին ընդգծեմ՝ խոսքը որևէ մեկի ծառայողական կարիքները մերժելու մասին չէ։ Խոսքը համայնքային տարածքի օգտագործման և քաղաքացիների շահերի հավասարակշռության մասին է։
Եվ այստեղ ուզում եմ առաջարկել մի փոքրիկ, բայց կարևոր նախաձեռնություն։
Պարոն Առաքելյանը հայտարարում է, որ քաղաքացիների շահերն ու դիմումներն իր համար կարևոր են, ինչպես նաև ընդգծում է, որ մարդը պետք է իր խոսքի տերը լինի։
Ուստի առաջարկում եմ միասին գործնականում տեսնել այդ սկզբունքների կիրառումը։
Մենք նախաձեռնելու ենք ստորագրահավաք և Գյումրու համայնքապետարան կներկայացնենք առնվազն երկու տասնյակից ավելի քաղաքացիների ստորագրությամբ դիմում՝ պահանջելով վերանայել ծառայողական ավտոկայանատեղի ստեղծելու վերաբերյալ որոշումը, վերացնել քաղաքացիների համար հասանելիության սահմանափակումը և վերադարձնել տարածքը հանրային օգտագործմանը(ընդ որում, այս հատվածը Շահումյան փողոցի խնդրահարույց հատվածի տրամաբանական շարունակությունն է, և ստացվում է , քաղաքապետարանը հակասում է ինքն իրեն)։
Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյոք քաղաքացիների այս դիմումը նույնպես կարժանանա նույն ուշադրությանը, և արդյոք պարոն Առաքելյանը պատրաստ կլինի իր իսկ հայտարարած սկզբունքներին համապատասխան աջակցել հարցի վերանայմանը՝ ավագանու օրակարգ ներկայացնելով համապատասխան նոր որոշման նախագիծ։
Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է ցույց տալու, որ քաղաքացիների կարծիքը կարևոր է ոչ միայն այն ժամանակ, երբ այն համընկնում է համայնքապետարանի որոշումների կամ որոշակի շրջանակների անձնական հետաքրքրությունների հետ, այլ նաև այն ժամանակ, երբ քաղաքացիներն առաջարկում են վերանայել արդեն ընդունված որոշումները։
Ի վերջո, հանրային շահը մեկ անձի կամ մեկ կառույցի բացառիկ գնահատման առարկան չէ։ Այն պետք է արտահայտի համայնքի բնակիչների շահերը։
Ես պատրաստ եմ այս հարցում համագործակցության և կառուցողական երկխոսության։ Հուսով եմ՝ նույն պատրաստակամությունը կլինի նաև համայնքապետարանի կողմից։ Ընդ որում, դա կարող է լինել ուղիղ եթերում կամ որևէ այլ ձևաչափում, քանի որ պարոն Առաքելյանը իր հարցազրույցում խեղաթյուրել է նաև մեկ այլ փաստ, մենք երբևէ չենք հանդիպել , առավել ևս մի քանի անգամ , ճանապարհային նշանների վերաեբրյալ քննարկումներով, իմ հանդիպումները եղել է պարոն Չադրյանի հետ, իսկ պարոն Առաքելյանի հետ ունեցել եմ երկու հեռախոսազրույց, որից հետո, ի զարմանս ինձ, պարոն Առաքելյանը արգելափակել (черный список է գցել) է իմ համարը )))
Գյումրին բոլորինս է, և համայնքային սեփականության օգտագործման հարցերում քաղաքացիների ձայնը պետք է լսելի լինի։
#Գյումրի #հանրայինշահ #քաղաքացիականվերահսկողություն
Ուստի , ակնկալում եմ նաև Գյումրի համայքնի ավագանու բոլոր խմբակցությունների աջակցությունը Գյումրու համայնքի ճանապարհները և կայանատեղիները Գյումրեցիներին վերադարձնելու հարցում։
Shavarsh Aramyan Liza Gasparyan Susanna Mosoyan Հայաստանի Ժողովրդական Կոմունիստական կուսակցություն Davit Arushanyan
Leave a Reply