Եվ այստեղ պատճառը միայն այն չէ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Ուկրաինան գնա Եվրոպա, այլ պետք է հասկանալ, որ Եվրոպային, եվրոպային Ուկրաինան անհրաժեշտ է, որպեսզի իր փոխարեն կռվի և քանդի Ռուսաստանը։
Եվ նույն տրամաբանության մեջ եվրոպացիները և հավաքական Արևմուտքը դիտարկում են հետսովետական բոլոր պետություններին։
Եվ հետսովետական բոլոր պետությունները Եվրոպային անհրաժեշտ են ոչ թե այն պատճառով, որ այդ պետությունների քաղաքացիները ինտեգրվեն եվրոպական համայնքին և ավելի լավ ապրեն, այլ որ եվրոպացիների փոխարեն կռվեն, ֆիզիկապես իրենց քաղաքացիների կյանքը զոհեն հանուն Եվրոպայի և հավաքական Արևմուտքի աշխարհաքաղաքական պայքարում Ռուսաստանի դեմ։
Սա բանաձև է, և սա պետք է հասկանալ Եվրոպա գնալու կամ Եվրոպա գոռալուց առաջ։
Հակառակ պարագայում, այո, բոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ։
Leave a Reply