Ադրբեջանում մեկնարկել է «Eternity-2026» համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ այն զորավարժության տեսակ է, որի ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։
Զորավարժությանն ընդգրկված է երեք երկրների ավելի քան 200 զինծառայող և համապատասխան կառույցների ներկայացուցիչ։ Զորավարժությունը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների կարողությունների զարգացման տեսանկյունից։ Դրա հիմնական նպատակն է զարգացնել երեք երկրների համատեղ գործելու կարողությունները և ամրապնդել տարածաշրջանային տնտեսական ծրագրերի անվտանգությունը։ Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել ռազմավարական օբյեկտների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ համակարգումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեք երկրների տարածքով անցնող բնական պաշարների տեղափոխման համար օգտագործվող հաղորդուղիների անվտանգությանը։ Քննարկվելու են էներգակիրների և այլ բնական պաշարների տեղափոխման ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ մեթոդները։
«Eternity-2026» զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 12-20-ը Ադրբեջանում։ Թուրքիայից զարավարժությանը մասնակցում են նաև ցամաքային զորքերի հրամանատարության ստորաբաժանումները։
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Leave a Reply