Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Written by

in

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի ողբերգական մահը կալանավայրում գործող ռեժիմի ռեպրեսիվ կառավարման համակարգի ծանր հետևանքն է․ նշել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, անկախ այն հանգամանքից, թե իշխանական դեմքերը կամ դրանց հետ ասոցացվող մամուլը ինչ կամ ինչպիսի անհեթեթություններ կհնչեցնեն, դաժան իրականությունը որևէ կերպ չի փոխվի:

«Արսեն Գևորգյանը ՏԻՄ ընտրությունների պայքարի մեջ մտավ՝ հստակ գիտակցելով իր, իր ընտանիքի, մերձավորների և քաղաքական թիմի դեմ սպասվող ճնշումների մասին, բայց գնաց, որովհոտև սկզբունքային և արժանապատիվ մարդ էր:
Իշխող ուժն ու իր մունետիկներն ինչեր ասես որ չարեցին՝ զրպարտությունների, վիրավորանքների արշավից մինչև կալանավորում:

Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու», — գրել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *