Իսկ կարո՞ղ ա ինչ-որ մեկը «Ուժեղ Հայաստան»-ից պատասխանի՝ ինչ 64,5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին. Խաչատրյան

Written by

in

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդևադառնալով  ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությանը, համաձայն որի՝ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս, և այդ վարույթով քրհետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի ու 35 անձի նկատմամբ:

«Իսկ կարողա՞ ինչ որ մեկը «Ուժեղ Հայաստանից» պատասխանի թե ինչ 64,5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ ին իրենց կառավարման տարիներին։

Սահմանադրության մասին դուք չեք կարող ոչ մի բան խոսել, ընտրակաշառքով ընտրվածներդ։ Կհրապարակվի սահմանադրության տեքստը մեր քաղաքացիները իրենց գնահատականը կտան, հանուն խաղաղ և զարգացող Հայաստանի Հանրապետության։

Դուք հարցերին պատասխանեք, փողերն ու՞ր են ՀԷՑ ի, թե բա Ֆորբսով միլիարդատեր: Դուք պետքա ֆորբսում հայտնվեք որպես՝ փողամեռ, անհայրենիք, կոռումպացված օտարերկրյա գործակալներ։

Դե վայելեք»,- գրել է Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ի վաղ առավոտից 65 հասցեում ընթացել են խուզարկություններ, ընդ որում՝ Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում:

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել վարույթից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *