Եվրահանձնաժողովի էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Bloomberg-ին հայտնել է, որ Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզման գործընթացն այժմ, ընդհանուր առմամբ, ավարտված է։ Ներկայումս ԵՄ էներգակիրների հիմնական մատակարարներն են Նորվեգիան և ԱՄՆ-ը։
«Մենք ստիպված եղանք ներդրումներ կատարել էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման, առաջին հերթին՝ բնական գազի մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ գտնելու ուղղությամբ, և դա մեզ օգնում է։ Բացի այդ, մենք շարունակեցինք զարգացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտը և բարձրացնել էներգաարդյունավետությունը։ Այս ամենն, անկասկած, նպաստել է մեր ներկայիս դիմակայունությանը», — հարցազրույցում նշել է Դոմբրովսկիսը։
Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը 2022 թվականի 39 տոկոսից 2025 թվականին հասել է 47 տոկոսի։ Դա մեղմել է գազի թանկացման ազդեցությունը էլեկտրաէներգիայի գների վրա։
դիտվել է 9 անգամ
Leave a Reply