«Աշխարհագրական որ կետում էլ լինի»․ Իրանը հայտարարել է՝ ռազմական նոր ագրեսիայի դեպքում նոր թիրախների կհարվածի

Written by

in

Իրանի զինուժն ընդլայնել է թիրախների ցանկը, որոնց դեմ գործողություններ կձեռնարկվեն՝ երկրի վրա նոր հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին։

«Զինված ուժերը սահմանել են թշնամական թիրախների և ռեսուրսների նոր ցանկ՝ ընդգրկելով նախկինից շատ ավելի ընդարձակ տարածք, և մարտի դաշտում հակառակորդին կդիմակայեն՝ կիրառելով նոր, անսպասելի մարտավարություն»,- հրամանատարի խոսքերն է մեջբերել Mehr գործակալությունը։

Ալի Աբդոլահին ընդգծել է նաև, որ իրանական բանակը ԱՄՆ-ին ու Իսրայելին կդիմակայի՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների», որտեղ էլ որ պահանջվի և նախկինից տարբերվող մարտավարությամբ։

դիտվել է 7 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *