ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին

Written by

in


Հասարակություն

Ոչ թե պարզապես ծանոթանալ արտադրությանը, այլ հասկանալ բիզնեսի իրական խնդիրները՝ լուծումներ գտնելու համար։

 ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին։


 Ընկերությունը Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթին հետաքրքրել է իր գործունեության բազմազանությամբ և ոլորտային առանձնահատկություններով։


 Այցի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ տեղում ծանոթանալ ընկերության արտադրական գործընթացներին, մասշտաբներին և զարգացման ծրագրերին։ Այցելությունը թույլ կտա ավելի ամբողջական պատկերացում կազմել այն միջավայրի մասին, որտեղ հետագայում կիրառելու են իրենց գիտելիքները։

 Առաջիկայում մրցույթի մասնակիցները ԶՊՄԿ-ից կստանան իրական մարտահրավերների վրա հիմնված խնդիրներ և կառաջարկեն դրանց լուծման իրենց տարբերակները։

Տեսանյութն՝ այստեղ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *