Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Opel»-ն ու «Լադա»-ն. «Opel»-ն ամբողջությամբ այրվել է

Written by

in

Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Opel»-ն ու «Լադա»-ն. «Opel»-ն ամբողջությամբ այրվել էՀոկտեմբերի 31-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գետափ գյուղում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոքարշակը, «Opel» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և «Opel»-ն ամբողջությամբ, իսկ ավտոքարշակը՝ մասնակիորեն, վերածվել են մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ պարեկ Արամ Հովսեփյանը և կրտսեր պարեկ Ֆրունզե Սիմոնյանը։Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *